«Հրապարակ». Փաշինյանը քաստինգ է հայտարարել ԱԺ նախագահի պաշտոնի համար
Օրվա մամուլ
09:04 15/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը քաստինգ է հայտարարել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նկատելի պասիվության ֆոնին ակնառու է դարձել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գերակտիվությունը՝ ոչ միայն ԱԺ նիստերի դահլիճում՝ ընդդիմադիրների հետ շփումներում, այլև՝ համացանցում: Նա դարձել է ամեն ինչի մասնագետ և ամեն օր իր հեղինակավոր կարծիքն է ներկայացնում։ Թիմում Ռուբինյանի պահվածքն ընկալվել է որպես հայտ` ԱԺ նախագահի պաշտոնում, հաջորդ ժամկետի համար:

Կարծիք կա, որ Փաշինյանը քաստինգ է հայտարարել այդ պաշտոնի համար և թեկնածուների փնտրտուք է սկսել: Չափանիշներն են` իրեն հավատարմությունը, իր որոշած թիրախներին թունդ հայհոյելը, իր ձեռնարկած միջոցառումներին ակտիվ մասնակցելը, և հիմա սկսվել է ինքնառաջադրման փուլը։ Սակայն ՔՊ-ում համոզված են, որ Ռուբինյանը «չի ձգում» այդ պաշտոնի համար. նա աչքի է ընկնում իր հախուռն, կոնֆլիկտային բնավորությամբ և չի կարող օրենսդիր կառույցը ղեկավարել։

Մյուս թեկնածուն ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է, սակայն նա էլ շատ է վարկաբեկված: ՔՊ-ում որոշել են, որ Փաշինյանի սրտի թեկնածուն այս պահին ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցն է, որը Փաշինյանի կաբինետի գորշ կարդինալներից է և հիմա կուսակցական աշխատանքներով է զբաղված: Այս ենթադրությունը բխում է նաև այն սիրուց, որ Փաշինյանը տածում է կին պաշտոնյաների նկատմամբ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը քաստինգ է հայտարարել ԱԺ նախագահի պաշտոնի համար