Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վիճաբանություն, միտումնավոր բաց քվեարկություն, սպառնալիք, անգործություն. «Անկախ դիտորդ»-ի արձանագրած խախտումները
Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում դիտորդական առաքելության իրականացնող «Անկախ դիտորդ» -ն արձանագրել է ընթացակարգային 3, վիճաբանության 2, ընտրողների կազմակերպված տեղաշարժի 3 դեպքեր։ Լրագրողներին ասաց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ առավոտից այցելել են շուրջ 40 ընտրատեղամաս
Նա նշեց, որ արձանագրել են միտումնավոր բաց քվերակության 1 դեպք։
«Բաց քվեարկության դեպքեր շատ են արձանագրվել, բայց մեկն է, որ դիտորդների կողմից գրանցվել է որպես միտումնավոր բաց՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար և ոչ թե օրինակ կարգին չտիրապետելու կամ քվեախցիկի հերթը շրջանցելու նպատակով»,- մանրամասնեց նա։
Իոաննիսյանը թվարկեց այլ արձանագրած խախտումներ՝ գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում գտնվելու 1 դեպք, սպառնալիքի 1 դեպք, ընտրական հանձնաժողովի ղեկավարի անգործության 1 դեպք, գրանցամատյանի՝ էական թերություններով լրացման 4 դեպք, քվեարկության կտրոնի ժամանակավոր հափշտակության 1 դեպք, որը ընտրողը հետո վերադարձրել է։
«Քննարկում էինք՝ արդյոք դեպքը հանցագործության տարր պարունակում է, թե ոչ, բայց որոշեցինք, չի պարունակում», - ասաց Դ. Իոաննիսյանը։