Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է. «Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները
Քաղաքական
12:29 16/11/2025
Հայաստան

Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է. «Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները

Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվերակության ընթացքում՝ ժամը 12.00-ի դրությամբ, դիտորդական առաքելություն իրականացվող «Թաթոյան» հիմնադրամն արձանագրել է հետևյալ խախտումները. 

14/20 քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը։ Բոլորի ներկայությամբ բացվել է ծրարը, ինչը չի գրանցվել գրանցամատյանում։

14/2 Կուտակում քվեատուփի մոտ։

14/19 Ընտրությանը մասնակցող կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ։

14/14 Ընտրողը մատյանում ստորագրել է այլ անձի փոխարեն։

Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

Նույն ընտրատեղամասում արձանագրվել է նաև ընտրողների կուտակումներ։

14/19 Մեկ ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր մշտապես բնակվում էին էջմիածնում, արգելեցին մասնակցել ընտրությանը, ենթադրաբար գրանցման բացակայության պատճառով։

14/19 Դիտորդի՝ տեղամասից դուրս գալու ժամը նշված է եղել մեկ ժամ շուտ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է. «Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները