Հիմի ինչի՞ վրա եք այդքան ուրախանում, թատրոնը պտի շարունակվի. Տիգրան Ավինյան
Քաղաքական
11:13 18/11/2025
Հայաստան

Հիմի ինչի՞ վրա եք այդքան ուրախանում, թատրոնը պտի շարունակվի. Տիգրան Ավինյան

«Տրանսպորտի խնդիրն այնպես չէ, որ երեկ սկսվեց, այսօր վերջացավ, այն անընդհատ գործընթաց է»,- «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հարցին։

Վերջինս հարցրեց, թե երբ է լուծվելու տրանսպորտի խնդիրը, որպեսզի այդ հիմնարկը լուծարվի։ Սուրեն Գրիգորյանի պարասխանից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների շարքում ակտիվ քննարկում և ծիծաղի ձայներ հնչեց

«Հիմի ինչի՞ վրա եք այդքան ուրախանում, ինչի վրա եք ուրախանում, թատրոնը պտի շարունակվի»,- արձագանքեց Տիգարն Ավինյանը։

Հիշեցնենք, որ նախագծում ասվում է. «Երևան քաղաքում ավտոﬔքենաների շարունակական աճը, ճանապարհային երթևեկության ծավալների արագ ավելացումը, հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխման ընթացքը, ինչպես նաև քաղաքային ﬕջավայրում երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը պահանջում են էլ ավելի ﬕավորված և համակարգված մոտեցում ճանապարհային երթևեկության կառավարման, վերահսկման և պլանավորման գործընթացներում։ Այս նպատակով անհրաժեշտ է ստեղծել առանձին մասնագիտացված կառույց, որը կստանձնի երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման գործառույթները՝ ներառելով հետևյալ հիﬓական ուղղությունները․

• քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման և զարգացման պլանավորում,

• երթևեկության հոսքերի ուսուﬓասիրություն, վերլուծություն և մոնիթորինգ,

• երթևեկության լուսացուցային կառավարման համակարգերի, ճանապարհային նշանների և գծանշուﬓերի ﬕասնական քաղաքականության մշակում,

• երթևեկության անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացում և հասարակական իրազեկում, • քաղաքային տրանսպորտի երթևեկության համակարգման ապահովում,

• ժամանակակից թվային լուծուﬓերի ներդրում և սպասարկում։

Նման կառույցի գործունեությունը թույլ կտա Երևանի քաղաքապետարանին իրականացնել ավելի ճկուն և արդյունավետ քաղաքականություն ճանապարհային երթևեկության ոլորտում, ապահովել տարբեր բաժինների ու ենթակառուցվածքային ծառայությունների ﬕջև փոխգործելիություն, ինչպես նաև արագ արձագանքել երթևեկության հետ կապված մարտահրավերներին։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ստեղծել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիﬓարկ՝ «Երևանի ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոն» անունով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder