Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԸՀ. Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 45.12 տոկոսը
Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31 527 ընտրող։
Քվեարկությունը ժամը 20.00-ին ավարտված է։
Հիշեցնենք, որ ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակցել էր 5283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը, ժամը 14.00-ի դրությամբ 15868 մարդ կամ ընտրողների 22․71%-ը, ժամը 17.00-ի դրությամբ՝ 25473 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։
Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։