Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ցավալի է, որ Հայաստանում այսպիսի մեծածավալ հետքայլ է արվում դեպի վարչահրամայական տնտեսությանը բնորոշ մոդելի. Հայկազ Ֆանյան
«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը գրում է.
«Առողջության համապարքակ համընդհանուր ապահովագրության համակարգի մասին
Մեր կառավարությունը վերջին 5-6 տարում աշխատում էր, որ երկրում ներդրվի առողջության ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ապահովագրության համակարգ (ինչը շատ ողջունելի է), բայց քանի որ պարփակ-սահմանափակ ստացվեց (ոչ միայն ծածկույթի մասով, այլև ծառայության արժեքի փոխհատուցման), որոշվեց օրենքի նախագծի անունը փոխել, դնել՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» (ինչն, անշուշտ, ավելի ազնիվ է :))․․․
Այս աղյուսակում ԵՄ մի շարք երկրների համակարգերի նկարագրությունն է, դրանց առանցքային ելքային ցուցանիշներով։ Դեղինով նշված են այն երկրները, որտեղ գործում է նմանատիպ համակարգ, ինչը գործելու է Հայաստանում 2026թ-ի հունվարի 1-ից: Տեսե՛ք թե ինչքան է կազմում բավարարվածության մակարդակը այդ երկրներում մյուսների հետ համեմատ, ինչքան է կազմում համակարգի մասնաբաժինը ընդհանուր առողջապահական ծախսերի կառուցվածքում։ Նարնջագույնով նշված է Նիդեռլանդները, որտեղ ապահովագրությունը դարձյալ պարտադիր է, սակայն դա իրականացվում է մասնավոր ապահովագրողների միջոցով, ինչն ըստ իս ամենաօպտիմալն է բազմաթիվ և բազմաբնույթ ռիսկերը զսպելու համար․․․
Ցավալի է, որ Հայաստանում 1992թ-ի հունվարի 5-ից՝ շուկայական տնտեսակարգ հաստատվելուց ի վեր, այսպիսի մեծածավալ հետքայլ է արվում դեպի վարչահրամայական տնտեսությանը բնորոշ մոդելի, որտեղ պետությունն [քվազի պետական հիմնադրամն] է որոշելու որևէ ծառայության գին, որն իր բնույթով բնական մենաշնորհ չի հանդիսանում․․․
Հ․Գ․ Մենք policy brief ենք պատրաստում այս թեմայով, հուսամ դեկտեմբերին առաջին կեսին պատրաստ կլինի։
