Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիայի մասնակիցները երթ են իրականացնում
Ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների, Հայաստանում խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը և ընդդեմ բռնապետության ակցիայի մասնակիցները գլխավոր դատաազության դիմացից երթ իրականացրեցին դեպի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։
Այստեղ ընթանում է «18 արդարների» անունը ստացած գործով դատական նիստը։
Ակցիայի մասնակիցները երթի ընթացքում վանկարկում են՝ ազատություն քաղբանտարկյալներին, նրանք իրենց ձեռքերում ունեն Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, բարերար, գործարար Սամվել Կարապետյանի և այլոց լուսանկարներով պաստառներ։

