Դատարանը վերացրեց Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը
Իրավունք
15:03 20/11/2025
Հայաստան

Դատարանը վերացրեց Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվում է Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստը։ Քննարկմավում է մեղադրյալների խափանման միջոցների հարցը։ 

Մեղադրյալ Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը:

Նախքան որոշման կայացումը, դատախազը միջնորդեց երկարաձգել Արա Ռոստմոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցների ժամկետը երեք ևս ամսով՝ առանց որևէ փոփոխության, այն նույն սահմանափակումներով, որոնք նախատեսված էին նախորդ որոշմամբ, նաև թույլատրել այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ դատարանը լսելով  կողմերի կարծիքը, որոշեց Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, որպես տնային կալանք կիրառված խափանման միջոցը, ժամկետը լրանալուց հետո՝  նոյեմբերի 25-ից, փոխվում է վարչական հսկողությամբ։ Նա ասաց, որ մեղադրյալի նկատմամբ արձանագրված տնային կալանքի հիմքերը նվազել են։ Դատարանն արգելեց Արա Ռոստոմյանին այցելել մարդաշատ վայրեր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder