Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ո՞րն է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հրատապության պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ն նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել․ «ՀՀ և ԵՄ միջև՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցով, թեև դեկտեմբերի 2-ից մեկնարկում է հերթական քառօրյան։
Ո՞րն է հրատապության պատճառը, իշխող թիմում չգիտեն, կարծում են, որ արտահերթ ընթացակարգով փորձում են համաձայնագրին հատուկ կարևորություն հաղորդել։ Օրեր առաջ էլ ԵՄ դեսպանները մի շարք բարձրաստիճանների հանդիպեցին, այդ թվում՝ Փաշինյանին։ Մեզ ասացին, որ ընտրություններից առաջ ուզում են, որ ՀՀ-ն ԵՄ անդամագրման հայտին ընթացք տա։ Իսկ քննարկվելիք համաձայնագիրը «հնարավորություն է ընձեռում՝ ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել ԵՄ փորձն ու գիտելիքները»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարու։