Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Չեմ կարծում, որ դա գաղտնիք է». Հուկերը հայտնել է, որ Ծառուկյանը կրկին մեջքի հետ կապված խնդիրներ ունի
Նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Կատարի մայրաքաղաք Դոհայում կկայանա UFC Fight Night 265 խառը մարտարվեստի մրցաշարը: Երեկոյի հիմնական մրցաշարում UFC-ի երկրորդ համարի թեթևքաշային կարգի հավակնորդ Արման Ծառուկյանը կմրցի նորզելանդացի Դեն Հուկերի հետ:
championat.com-ի հաղորդմամբ, Դեն Հուկերը հայտնել է, որ իր մրցակիցը՝ Արման Ծառուկյանը, մենամարտից առաջ կրկին մեջքի հետ կապված խնդիրներ է ունեցել։
«Ընկերս գնաց հյուրանոց մերսման։ Նա խոսել է մերսողի հետ, ով ասել է նրան, որ աշխատում է UFC մրցաշարի գլխավոր միջոցառումից մեկ այլ տղայի հետ և չի կարողանում ճնշում գործադրել նրա մեջքի վրա, որը վնասվածք ուներ։
Հուսով եմ՝ նրան չեն ազատի աշխատանքից դա պատմելու համար։ Ես չեմ կարծում, որ նրա մեջքի խնդիրները գաղտնիք են», - Հուկերի խոսքերն է մեջբերում MMA Mania-ն։
Հիշեցնենք, որ Ա. Ծառուկյանն այս տարվա հունվարին պետք է մենամարտեր Մախաչովի հետ, սակայն Արմանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր պայքարից։