Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին ակտիվ մասնակցող և Կաթողիկոսի դեմ խոսող կինը Եհովայի վկա է
«Կտրիճ Ներսիսյանը այլևս գոյություն չունի, նախկինում չկար, հիմա ոչնչացավ»,-այսօր Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագից հետո civic.am-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանի ակտիվ աջակից Թերեզա Ասատրյանը։
Նրա խոսքով` Փաշինյանի ներկայությամբ պատարագների գալը միասնության քարոզ է։
Պարզվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ակտիվ ելույթներով և ֆեյսբուքյան գրառումներով հանդես եկող, Նիկոլ Փաշինյանին կրծքով պաշտպանող Թերեզա Ասատրյանը Եհովայի վկա է, ինչի մասին խոսում են նրա ֆեյսբուքյան գրառումները։