Իշխանության նպատակը ՀԷՑ-ը որպես ընտրական պրոցեսների վրա ազդեցության գործիք ունենալն է. Սուրեն Պարսյան
Քաղաքական
20:42 23/11/2025
Հայաստան

Իշխանության նպատակը ՀԷՑ-ը որպես ընտրական պրոցեսների վրա ազդեցության գործիք ունենալն է. Սուրեն Պարսյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ին զրկեց լիցենզիայից։ Ինչո՞վ էր պայմանավորված գործող քաղաքական իշխանությունների համակարգմամբ նման որոշման հապճեպ կայացումը և այն ինչպե՞ս կազդի ՀՀ վարկանիշի և նրա ներդրումային միջավայրի վրա։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՊՏՀ դասախոս, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Նախ պետք է արձանագրենք, որ ՀԷՑ-ն ուներ բնական մենաշնոր բաշխման ծառայությունների մատուցման մասով, և այդ ծառայություններից օգտվում են բազմաթիվ կազմակերպություններ, ոչ միայն ՀԷՑ-ը։

2015 թվականաին մասնավորեցումից հետո մի քանի տասնյակ ընկերություններ կային դաշտում, որոնք զբաղվում էին մատակարարաման գործունեությամբ, նաև օգտվում էին ՀԷՑ-ի լիցենզիայից։ Հետևաբարա ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելը կարող է իր ազդեցությունը թողնել ոչ միայն այդ ընկերության, այլ նաև մյուս ընկերությունների վրա։

ՀԷՑ-ի լիցենզավորումն առանձնակի նշանակություն ունի էներգետիկ համակարգի համար, երբ այն զրկվում է և այլ կազմակերպություն այն չի ստանում, ապա մենք համակարգում ունենալու ենք ճգնաժամային իրավիճակ։

Ակնհայտ է, որ գործող իշխանությունները ՀԷՑ-ին զրկելով լիցենզիայից, նպատակ են հետապնդում ընկկերությունը գնեն ավելի էժան գնով, քանի որ ՀԷՑ-ը լիցենզիայով և ՀԷՑ-ն առանց լիցենզիա տարբեր շուկայական արժեք ունեն։ Ըստ էության, իրենք դրանով նաև կոնկրետ ընկերության գինը գցեցին, և այս էտապում իշխանությունները կքննեն միայն գույքի հարցը, թե «այսքան գույք կա, այսքան պարտք՝ հետևաբար ընկերությունը մոտավորապես այսքան արժեք ունի»։ Այս տրամաբանությամբ են փորձում գնալ։

Սա շատ վատ ազդակ է լինելու օտարերկրյա ներդրողների համար։ Անկախ նրանից, թե ով է ՀԷՑ-ի սեփականատերը, պետք է արձանագրենք, որ սա կիպրոսյան ընկերության ներդրումն էր և դրա հիմքով ներկայում Միջազգային արբիտրաժային դատարանում վեճ կա։

 Եթե մենք կիպրական ընկերությանը զրկում ենք իր գործունեությունից, ներդրումներից, ապա այն իր ազդեցությունն է թողնելու եվրոպական այլ ընկերությունների գործունեության և ընդհանուր ներդրումնային միջավայրի վրա։ Սա պետք է հասկանանք և այդ ռիսկը գնահատենք։

 Բացի այդ հետագայում շատ դժվար է լինելու նույն ՀԷՑ-ին գումարներ գտնել ներդրումների համար, որովհետև համակարգում մոտ 1 մլրդ դոլար ներդրում պետք է արվի, իսկ կառավարությունն այդ գումարները որտեղի՞ց է հայթայթելու, ինչ միջոցներով... Բացի այդ, ով է պատրաստ այդպիսի վեճի մեջ գտնվող ընկերությանը պարտքով փող տալ, առավել ևս գնելն է քիչ հավանական։

Սրանք հարցեր են, որոնք գործող իշխանությանը չի հետաքրքրում։ Նրանց խնդիրը 2026 թվականի ընտրություններն անցկացնելն է և ՀԷՑ-ը որպես ընտրական պրոցեսների վրա ազդեցություն ունեցող գործիք իրենց տրամադրության տակ ունենալը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՀԷՑ-ն այդ գործիքի դերը կատարել է, ունի ցանց ամբողջ հանրապետությունում տիրապետում է մարդկանց ընտանիքների շարժին, ընդհանուր կենսամակարդակին, տվյալներ ունի առանձին բնակիչների մասին։ Բացի այդ խոշոր աշխատատեղեր ապահովող է ամբողջ Հայաստանի տարածքում և պատահական չէ, որ  ՔՊ-ական ակտիվիստների են նշանակում ՀԷՑ-ի տարածքային կառույցների ղեկավարներ, որպեսզի այդ հարցերը բոլորը լուծեն։ ՀԷՑ-ի հետ երբևե գործ չունեցած, չունեցող մարդկանց նշանակում են ՀԵՑ պատասխանատու»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանության նպատակը ՀԷՑ-ը որպես ընտրական պրոցեսների վրա ազդեցության գործիք ունենալն է. Սուրեն Պարսյան