Ո՛չ ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելը, ո՛չ էլ ապօրինի ազատազարկումը չեն կարող ազդել Սամվել Կարապետյանի վճռականության վրա. Հայկ Մամիջանյան
Իրավունք
17:02 17/11/2025
Հայաստան

Ո՛չ ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելը, ո՛չ էլ ապօրինի ազատազարկումը չեն կարող ազդել Սամվել Կարապետյանի վճռականության վրա. Հայկ Մամիջանյան

«Դատարանից ակնկալիքներս 0-ական է, բայց միևնույնն է պետք է կանգնած լինենք քաղբանտարկյալմների կողքին, իսկ պարոն Կարապետյանաը քաղբանտարկյալ է»,-հակակառուպցիան դատարանի դիմաց, որտեղ ընթանում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդության դատական նիստը, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու ՀԾԿՀ որոշմանը՝ Մամիջանյանն ասաց. «Գաղտնիք չէ, որ Փաշինյանը բոլոր  պետական, հակաօրինական լծակներով պայքարում է այլախոհների դեմ, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի՝ հաշվի առնելով այն հարգանքը, կշիռը որ ինքը վայելում է ՀՀ-ում նրա սահմաններից դուրս»

 Մամիջանյանը նշեց, որ ո՛չ ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելը, ո՛չ էլ ապօրինի ազատազարկումը չեն կարող ազդել Սամվել Կարապետյանի վճռականության վրա։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Փաշինյանն ունի վարչական իրավական ուժային լծակներ, իսկ ընդդիմությունը բացառապես՝ հայրենասիրության զգացում։

«Երբ բոլորս միասին կարողանանք Փաշինյանին ցույց տանք, որ իրենք փոքր խմբակ են, մարգինլների մի խումբ, որոնք որևէ անելիք չունեն ներկայացնելու Հայաստանի հանրապետությունը, այն ժամանակ էլ հանգուցալուծումը կլինի»,-հայտարարեց Մամիջանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՛չ ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելը, ո՛չ էլ ապօրինի ազատազարկումը չեն կարող ազդել Սամվել Կարապետյանի վճռականության վրա. Հայկ Մամիջանյան