Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող անվտանգության երաշխիքները պետք է ներառեն ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը երկրում։ Նման տեսակետ է շրջանառել The Wall Street Journal-ը։
«Հավաստի երաշխիքներ պետք է գան մի շարք արևմտյան երկրներից և ներառեն առնվազն արևմտյան զորքերի վարժանքներ Ուկրաինայում», -նշում է պարբերականը։
Միևնույն ժամանակ, նշում է WSJ-ն, Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայիս պլանի նախագիծը «արգելում է ՆԱՏՕ-ի դրոշի ներքո գործող զորքերին գտնվել երկրում»։
Նոյեմբերի 23-ին Ժնևում բանակցություններ են անցկացվել՝ Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումից առաջ ԱՄՆ-ի խաղաղության պլանի տեքստը համաձայնեցնելու համար։