Բացարձակ բարձիթողի, չկարգավորվող վիճակ է, որի զոհը բոլորս ենք. Քրիստինա Վարդանյան
Հասարակություն
17:11 25/11/2025
Հայաստան

Բացարձակ բարձիթողի, չկարգավորվող վիճակ է, որի զոհը բոլորս ենք. Քրիստինա Վարդանյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացնելով, որ մայրաքաղաքում օդի որակը կտրուկ վատացել է՝ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե դա պայմանավորված է բակերում տերևների և աղբի համատարած այրմամբ և տների ջեռուցման մեջ փայտի և այլ վառելիքների օգտագործմամբ։ Արդյո՞ք քաղաքապետի ներկայացրած ծավալներով բակերում տերև են այրում և այն օդի որակի վրա հիմնական ազդեցությունն է ունենում, այն դեպքում, երբ մայրաքաղաքը շրջապատող աղբավայրերը գրեթե մշտապես ծխում են։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց  Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի հետ։

Ք. Վարդանյան-Այն պարագայում, երբ մենք Երևանի մեջ ունենք այրվող, կամ մշտապես ծխացող աղբավայր, խոսել նրա մասին, որ բնակիչները տերևներ են արյորւմ, նախ պետք է հասկանալ, որ բակային տարածքներում այն զանգվածային բնույթ չի կարող կրել և նման անդրադարձ ունենա, ինչի արդյունքում այդ ձևով փոփոխվեն ցուցանիշները։ Իհարկե որոշակի ազդեցություն սա ունի, բայց չի կարող լինել այդ գլոբալ խնդիրը, որովհետև աղբավայրն անհամեմատելի ծավալով օդի աղտոտման համար մշտական վտանգներից մեկն է։

Սրանից բացի հսկայական վնաս է իրենից ներկայացնում նաև տրանսպորտը՝ օդի աղտոտվածության մեջ չափաբաժնով եթե նայենք։ Հաշվի առնելով, որ մեքենաներն հիմա շատ երկար ժամանակ կանգնում են խցանման մեջ, որտեղ արտանետման բավական մեծ չափաբաժիններ են։ Տրանսպորտային համակարգի չլուծված խնդիրների պարագայում նման ծավալի արտանետումները, շինարարությունը, իհարկե՝ կանոնակարգված, հիմնարար ազդեցություն ունեն օդի որակի վրա։

 Ես հատուկ եմ այս ամենի մասին խոսում և նշում, որ սրանք բոլորը կառավարվող ռիսկեր են։ Այսինքը՝ գրագետ քաղաքային իշխանության պարագայում, մթնոլորտային օդի պաշտպանության դրույթները նորմատիվային դաշտ բերելու, ճիշտ վերահսկողություն և վարչարարություն իրականացնելու պարագայում, այդ ռիսկերն ամբողջությամբ կարելի է կառավարել։

Ցավոք սրտի, միակ ակնառու բանը, որը տեսնում ենք, որ իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, փողոցներին զուգահեռ ծառերի զանգվածային հատումներն են։

 Դեռ մինրև այսօր տերևները ծառերի վրա են, փաստացի տերևաթափ տեղի չի ունեցել խոշոր և հիմնական ծառատեսակների մոտ, և նրանք օդի հիմնական ֆիլտրն են հանդիսանում, որովհետև Երևանը չունի ծով, օվկիանոս, չունենք բնական անտառներ։ Մենք ունենք մշտադալաների ստեղծված կանաչ ֆիլտրը, որի հետևից զուգահեռաբար, պետանդ ձևով իրականացնում ենք գործողություններ։

Ունենք ընդհանուր օգտագործման տարածքների 5 անգամ ավելի պակաս տարածք, նաև փողոցների կանաչապատումն է այդ խմբի մեջ ընդգրկված։ Այսինքն, ունենալով ռեսուրս՝ մենք հիմա կտրում ենք ծառերը և ասում ենք՝ փոխարենը 10 տարեկան ծառեր ենք տեղադրել։ Պետք է հասկանալ, որ մարդիկ, որոնք, սրա մասին խոսում են. կենսաբանությունից և բուսական աշխարհի օրենքներից առհասարակ չեն հասկանում։ Այն նույնն է, որ մենք 8 տարեկան երեխային դիտարկենք որպես պետության տնտեսությանը ծառայող հավասարազոր միավոր։ Ինչքան ժամանակ է անհրաժեշտ, որ 10 տարեկան երեխան դառնա նույն արդյունավետությամբ աշխատող 50 տարեկան ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետ։ Մոտավորապես այսպիսի մի պատկեր ունենք։ Ցավում եմ, որ Երևանի քաղաքապետարանում, Բնապահպանության վարչության մակարդակում, ովքեր պետք է իրազեկեն քաղաքապետին, և այլ պաշտոնյաներ, որոնք պետք է իրականացնեն նման գործառույթ, չեն անում այն, ինչը որ պետք է անեն և այս ծառահատումները շարունակվում են։ Երևանի վիճակը տարեցտարի ավելի է վատթարանում։ Որովհետև մենք խաթարել ենք քաղաքի նորմալ օդափոխությունը։

 Մենք Երևանի փորք կենտրոնում, որն ամենաաղտոտված հատվածն է, ծառերը հատել ենք, ոչնչացրել ենք օդափոխության միջացնքները, չկան լանջերի կանաչապատումների գործընթացի արդյունքները։ Այսինքը՝ անտառները լանջերում, որոնք ևս ֆիլտրային են հանդիսանում և օդի ինքնամաքրման գործընթացն են իրականացնում։

 Ստացվում է, որ մենք ինքներս ստեղծել ենք մի իրավիճակ, որ մնացել ենք պատանդ տարիներ շարունակ այս իրկանացվող գործողություններին, և չենք անում այն, ինչը պետք է անենք՝ այս ռիսկերը կառավարելու համար, այլ ամենն անում ենք ուղիղ հակառակը։

Panorama.am-Արդյո՞ք կարելի է փոշու ազդեցության վտանգավորություն այդ աստիճան նվազեցնել, ինչպես արեց է Երևանի քաղաքապետը։

Ք. Վարդանյան-Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օդի աղտոտվածությունն անվանում է «Անտեսանելի քիլլեր»։Այսինքը՝ մենք նրան չենք տեսնում, բայց վտանգը, որն ունենք առողջության համար, քիլլերի աշխատանքին համազոր է։ Հաշվարկներ կան, որ ինսուլտների ու ինֆարկտների ¼, թոքի քաղցկեղի 1/3-ը և շնչառական համակարգի հիվանդությունների 43%-ը, պայմանավորված են օդի աղտոտվածության խնդրով։ Այս խնդրի նկտամամբ ամենազգայունն են փոքրիկները, քանի որ նրանց նյութափոխանակությունն ավելի ակտիվ է և ավելի հաճախ են շնչում՝ մեծ չափաբաժին ստանալով արտանետումերի ընդհանուր զանգվածից և նրանց մոտ նաև սրանով պայմանավորված պաշտպանական մեխանիզմները չեն զարգացած։ Խոցելի են նաև տարեցները՝ օրգաիզմների առանձնահատկություններով պայմանավորված և մարդիկ, որոնք ունեն քրոնիք սրտանոթային, շնչառական համակարգի խնդիրներ, ալերգիկ հիվանդություններ և այլն։

 Սրանք թիրախային խմբերն են, բայց բացի սրանից ցանկացած մարդու համար էլ վտանգավոր է, եթե ունենք սահմանային թուլատրելի խտության գերազանցում, իսկ Շրջակա միջավայրի նախարարության մշտադիտարկման կենտրոնն ամեն ամիս  մեզ տեղեկատվություն է տրամադրում, որ Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում մշտապես, և պարբերաբար՝ նաև այլ վարչական շրջաններում մենք ցուցանիշների 2-4 անգամ գերազանցում ունենք, նաև այլ հարթակներց տեղեկանում ենք, որ քանի գնում է ցուցանիշներն ավելի ու ավելի են վատանում։

 Սա նշանակում է, որ օդի աղտոտվածությունից և կարճաժամկետ և երկարաժամկետ էֆեկտներ են լինելու։ Կարճաժակետի մասով մարդիկ գանգատվում են գլխացավից արցունքահոսությունից, փռշտոցից, հազից, մաշկի վրա որոշաի փոփոխություններից։

Երկարաժամկետ խնդիրներ են շնչառական համակարգի հիվանդությունների զարգացում, ընդհուպ մինչև չարորակ նորագոյացությունների առաջացումը։ Սրանք ամենածանր հետևանքներն են։

Ամենակարևորը, որ ես միշտ նշում եմ, որ այս սուզնավում մենք բոլորս նույն օդն ենք շնչում, ինչքան ել մեր իշխանություններն արտոնյալ պայմաններ ստեղծի մեր երեխաների համար՝ առանձին օդով ապահովել հնարավոր չէ, դրա համար օր առաջ այս խնդրով պետք է զբաղվել և սա այան հարցը չէ, որ տեղափոխվի քաղաքական դաշտ և ասվի, որ տիկին Վարդանյանը ավագանու անդամ է և դրա համար էլ  ծառերի համար այս ձևով պայքարում է։ Ոորվհետև այլ պաշտպանական միջոց, որոն այսօր ռեալ գոյություն ունի, որն  մայրաքաղաքում անվճար իրականացնում է հանրօգուտ աշխատանք՝ մեր կանաչ ֆոնդն է, որոն էլ ոչնչացվում է։ Բազմիսցս եմ ասել այն կառավարվող ռիսկերի մասին, որոնց պետք է անդրադառնա քաղաքապետարանը, ուղղակի զբոսնեք Երան քաղաքով և տեսեք, թե ինչ փոշի է ամենուրեք, շինանյութը բաց վիճակում թափված, հողը բաց, բաց վիճակով եզրաքարերի հղկման գործընթաց են իրականացնում հենց կառավարության շենքի դիմաց... Բացարձակ բարձիթողի, չկարգավորվող վիճակ է, որի զոհը բոլորս ենք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բացարձակ բարձիթողի, չկարգավորվող վիճակ է, որի զոհը բոլորս ենք. Քրիստինա Վարդանյան