Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը քաղաքական բանտարկյալներ են, որովհետև չեն հանդուրժել այն աղետալի քաղաքականությունը, որը վարվում է այս ռեժիմի կողմից. Ֆիդանյան
Քաղաքական
14:17 26/11/2025
Հայաստան

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը քաղաքական բանտարկյալներ են, որովհետև չեն հանդուրժել այն աղետալի քաղաքականությունը, որը վարվում է այս ռեժիմի կողմից. Ֆիդանյան

«Այս ռեժիմից որևէ բան սպասելի չէ, հատկապես մարդու իրավունքների, ժողովրդավարության, Սահմանադրության պաշտպանության համատեքստում»,- «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և  նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկմանն ասաց Antifake կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Ըստ նրա, այս ռեժիմից սպասել վերոգրյալ արժեքների  պաշտպանության մասով մի բան, նման է նրան, որ Իլհամ Ալիևից սպասել հայատյացության և ՀՀ հանդեպ ագրեսիվ քաղաքականության դադարեցում։

Նա նշեց, որ դիմում է  հայրենակիցներին՝ հիշեցնելով, որ այս իշխանությունները խոստացել են արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանություն։

«Արդյո՞ք այս 7 տարիների ընթացքում վարչախումբն ապահովել է երկրում մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության իրականացում, ժողովրդավարական արժեքների պաշտպանություն։ Իհարկե, ոչ։ Մերկապարանոց հայտարարություններ չանելու համատեքստում հարյուրավոր օրինակներից զատ ամենավերջինը մեջբերեմ. օրեր առաջ ռեժիմի կողմից  ազատ մամուլի դեմ իրականացվող քաղաքական բռնաճնշումների համատեքստում ձերբակալվեցին  «Իմնեմինի» փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը, խուզարկություններ արվեսցին Antifake-ի գրասենյակում, առգրավվեց ողջ տեխնիկան, փորձ արվեց պարալիզացնել ընդդիմադիր մեդիայի գործունեությունը»։

Ֆիրդանյանը հայտարարեց, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը դասական քաղաքական բանտարկյալներ են. «Նրանք քաղաքական բանտարկյալներ են այն բանի համար, որ կալանավորվել են շինծու քրեական հոդվածով, այն բանի համար, որ չեն հանդուրժել, հանդուրժում, հանդուրժելու այն աղետալի քաղաքականությունը, որը վարվում է այս ռեժիմի կողմից։

Նրանք քաղաքական բատարկյալներ են, քանի որ չեն հանդուրժել, հանդուրժում, հանդուրժելու գործող ռեժիմի կողմից ազգային արժեքների ուրացումը, մարդու իրավունքների ոտնահարումը։ Իրենք ամուր կանգնած են իրենց սկզբունքներում»։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder