Եթե իշխանության կողմից դրածո Կաթողիկոս լինի, Սփյուռքի թեմակալ առաջնորդերը, ես և քահանաների մեծ մասը չենք ենթարկվի. Տեր Վրթանես
Հասարակություն
16:11 28/11/2025
Հայաստան

Եթե իշխանության կողմից դրածո Կաթողիկոս լինի, Սփյուռքի թեմակալ առաջնորդերը, ես և քահանաների մեծ մասը չենք ենթարկվի. Տեր Վրթանես

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումը պատահական չեն։ Իրենք մեր եկեղեցու նվիրյալ եպիսկոպոսներն ու արքեպիսկոսպներն են»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Ըստ նրա,  հակաեկեղեցական բռնաճնշումներն ուղղորդվում են Էրդողանի, Ալիևի, Փաշազադեի կողմից։

«Այս հակաեկեղեցական շարժման նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ եկեղեցին պառակտելը։ Մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքի թեմակալ առաջնորդները, եթե անգամ Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում վարչապետի կողմից դրածո դրվի, կաթողիկոսը  ձերբակալվի, չեն ենթարկվի։ Առավել ասեմ՝ Հայաստանի քահանաների հիմնական մասը չի ենթարկվի դրածոյի որոշումներին, այդ թվում ես որպես եկեղեցական։  

Մենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, Արցախի սրբավայրերի հարցը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Բաքվի բանտում լինելու պայմաններում անարժանապատիվ խաղաղություն երբեք չենք ուզում, պատրաստ չենք անարժանապատիվ խաղաղության և առավել ևս իշխանությունների հակասահմանադրական միջամտությանը։

Ինքը որպես շարքային հավատացյա՞լ էր կառավարությունում եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ ընդունում։ Իհարկե, ոչ։ Ինքը որպես շարքային հավատացյա՞լ էր ոստիկանական ուժերով ներխուժում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինքը որպես շարքային հավատացյա՞լ է մատնիչ դավաճան Ստեփան Ասատրյանին դեռևս Հովհաննավանքում թույլ տալիս, որ ինքնիրավչությամբ զբաղվի»,–ասաց նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder