Հարգելի Քրիստինա Քվին, մի լռեք, նրանք կալանավորվել են իրենց սուր խոսքի համար. Antifake.am-ի լրագրող
Իրավունք
13:24 28/11/2025
Հայաստան

Հարգելի Քրիստինա Քվին, մի լռեք, նրանք կալանավորվել են իրենց սուր խոսքի համար. Antifake.am-ի լրագրող

«Այսօր այստեղ ենք՝ բողոք արտահայտելու վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների ու այդ համատեքստում դեպանատների, միջազգային կառույցների լռության առթիվ»,-ԱՄՆ դեսպանատան դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Հիշեցնենք, որ Antifake.am-ի խմբագրության անդամները եկել են դեսապանատուն, որպեսզի դեսպանին առձեռն հանձնեն կալանավորված Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ օրեր առաջ հղած ուղերձն ու խմբագրության պատրաստած փաստական տվյալները։

«ԱՄՆ դեսպան հարգելի Քրիստինա Քվին, այսօր՝ փաշինյանական ռեժիմի օրոք շինծու հոդվածով հերթական անգամ կալանավորվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Նրանք կալանավորվել են շինծու՝ այդ տխրահռչակ խուլիգանության հոդվածով, որով մեկ արդեն իսկ կալանավորվել էին ու արդարացվել են։ Նրանք քաղբանտարկյալներ են։ Իսկ իրականում նրանք կալանավորվել են այն բանի համար, որ շարունակաբար քննադատել են գործող իշխանություններին, նրանց կատարած յհակապետական քայլերը։ Նրանք կալանավորվել են իրենց ընդդիմադիր կեցվածքի, ընդդիմադիր խոսքի և իրենց սուր քննադատության համար։ Հարգելի դեսպան Քրիստինա Քվին, ես հարց եմ ուղղում Ձեզ, արդյոք նորմա՞լ է, որ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կարող են կալանավորվել փոդքասթի շրջանակում հնչեցրած քննադատության, ընդդիմադիր խոսքի համար, քաղաքական հայացքների համար։ Վստահաբար՝ ոչ»,-բարձրախոսով ելույթ ունեցավ Ֆիդանյանը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը փորձ է  անում Հայաստանում հաստատել ավտորիտար ռեժիմ, սակայն թույլ չպետք է տալ, որ դա իրականացվի։

«Հարգելի դեսպան Քրիստինա Քվին, մենք կոչ ենք անում չլռել բռնաճնշումների համատեքստում։ Այսօր Հայաստանում կան տասնյակ քաղբանտարկյալներ»,-ասաց լրագրողն ու անուններ հնչեցրեց՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, գործարար, բարերար Սամվել Կարապետյան, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան և այլք, ռեժիմի կողմից թիրախավորվում են հոգևորականներ, այսօր անազատության մեջ են Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը։

Խմբագրության աշխատակիցներից մեկն ընթերցեց Ն. Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը՝ ուղղված ԱՄՆ դեսպանին։

Հիշեցնենք,  նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքասթին տված բացառաիկ հարցազրույցից հետո ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում վիրավորանք է հնչեցնում փոդքասթի համահեղինակների հասցեին՝ մասնավորապես նրանց անվանելով «շան լակոտներ», «կյանքում ոչնչի չհասած երկու լածիրակներ»։ Ալեն Սիմոնյանին պատասխանում են Սաղաթելյանն ու Սամսոնյանը փոդքասթի հաջորդ թողարկման ժամանակ, ինչպես նաև Վ. սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարում։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանը շարունակում է վիրավորանքներ հնչեցնել նրանց հասցեին՝ նրանց որակելով «ոչնչություններ» «վարձու անհաջողակներ» և այլն, ապա հաղորդումէ  ներկայացնում իրավապահներին։

Դրանից հետո նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, կատարել խուզարկություններ, ապա նրանց ձեռքերը ոլորած  ձերբակալել։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համար դատարանը որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը։

Բացի նրանց տների խուզարկությունից, իրավապահները մտել են «Անտիֆեյք»-ի խմբագրություն, իրականացրել խուզարկություններ, տարել ողջ տեխնիկան, ձերբակալել երկու լրագրողների։ Իրավապաշտպանները, փաստաբանները համարում են, որ հետապնդումների նպատակը իշխանության ընդդիմախոսներին, ԶԼՄ-ին լռեցնելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարգելի Քրիստինա Քվին, մի լռեք, նրանք կալանավորվել են իրենց սուր խոսքի համար. Antifake.am-ի լրագրող