Տիկնիզյանը չի ուզում վերադառնալ Ռուսաստանի լիգա
Աշխարհում
14:17 29/11/2025
Աշխարհ

Տիկնիզյանը չի ուզում վերադառնալ Ռուսաստանի լիգա

Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին պաշտպան Նաիր Տիկնիզյանը, որն այժմ խաղում է Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ում, չի պլանավորում վերադառնալ Ռուսաստանի լիգա: euro-football.ru-ի հաղորդմամբ, այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Իվան Կարպովը:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը սերբական լիգա է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Տիկնիզյանը մասնակցել է ութ խաղի և կատարել մեկ գոլային փոխանցում։ 26-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը սերբական ակումբի հետ լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։ Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է չորս միլիոն եվրո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder