Փաշինանը Ձեր առջև ինչ-որ կոմպրոմատնե՞ր է դրել. Կաթողիկոսի դեմ դուրս եկած Անուշավան Սրբազանը ԵՊՀ-ում էր
Հասարակություն
17:06 01/12/2025
Հայաստան

Փաշինանը Ձեր առջև ինչ-որ կոմպրոմատնե՞ր է դրել. Կաթողիկոսի դեմ դուրս եկած Անուշավան Սրբազանը ԵՊՀ-ում էր

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ դուրս եկած 10 բարձրաստիճան հոգևորականներից մեկը Անուշավան եպիսկոպոս ժամկոչյանն է, որ հեռացվել էր ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից ի աջակցություն Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այսօր 24News-ն այցելել էր ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ։ 

«Վերջինս, ինչպես և սպասվում էր, շարունակում է նստել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի առանձնասենյակում, չնայած վաղուց դեկան չէ, ավելին՝ կա դեկանի ժամանակավոր այլ պաշտոնակատար»,- գրում է  կայքը։ 

Անուշավան Սրբազանը լրագրողի՝  ի՞նչ գործ ունի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի աշխատավայրում, Նիկոլ Փաշինանն իր առջև ինչ-որ կոմպրոմատնե՞ր է դրել, դո՞ւրս է եկել Վեհափառ Հայրապետի դեմ և մյուս հարցերին չի պատասխանում, նստում է «Համերն» ու հեռանում։ 

Մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինանը Ձեր առջև ինչ-որ կոմպրոմատնե՞ր է դրել. Կաթողիկոսի դեմ դուրս եկած Անուշավան Սրբազանը ԵՊՀ-ում էր