Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անունը մի դրեք առողջության համընդհանուր ապահովագրություն, վերաբերելի է մի խումբ մարդկանց. Թովմասյանը՝ Ավանեսյանին
«Անունը մի դրեք առողջության համընդհանուր ապահովագրություն, քանի որ վերաբերելի է մի խումբ մարդկանց։ Հրապարակեք այդ մի խումբ մարդկանց հստակ թիվը»,- ԱԺ-ում Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով հիմնական զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Թովմասյանը մեջբերումներ արեց Ավանեսյանի խոսքից, մասնավորապես որ երկրի կարևորագույն ռեֆորմներից է։
«Ասում եք՝ երկրի կարևորագույն ռեֆորմներից է, իսկ հետո ինքներդ ձեզ հակասում եք՝ բոլորին չի վերաբերվում, առողջության համընդհանուր ապահովագրությունն է, բայց համընդհանուր չէ, քանի որ ինչպես ասացիք՝ ներառում է բոլորին, բայց անհատի բոլոր հարցերը չի կարգավորում»։
Անահիտ Ավանեսյանը կրկնեց՝ պատմական, իրավական փաթեթ է ու համակարգ. «Այո, այն համընդհանուր է, ներառելու է Հայաստանի քաղաքացիներին և մի խմբին չէ, երեք տարվա ընթացքում խումբ-խումբ ներառելու է բոլորին։
Հստակ ենք մեր քաղաքականության մեջ, ասում եք՝ այն համընդհանուր է, որովհետև ներառելու է բոլորին, բայց ամեն անհատի ամբողջական առողջական կարիքները հնարավոր չէ բավարարել բազային փաթեթով։ Դա չէ մեր նպատակը։ Մեր նպատակն է ամեն քաղաքացի այս ապահովագրական համակարգի շնորհիվ կարողանա իրեն անհրաժեշտ, կյանք փրկող, հաշմանդամությունը կանխող վիճակներում ստանա բժշկական օգնություն»։
Մանրամասն՝ տեսանյութում։