Մենք անդառնալի կետում ենք գտնվում. Հակոբ Արշակյանը բացատրեց ՔՊ ցուցակում իր չընդգրկվելու պատճառը
Քաղաքական
12:08 02/12/2025
Հայաստան

Մենք անդառնալի կետում ենք գտնվում. Հակոբ Արշակյանը բացատրեց ՔՊ ցուցակում իր չընդգրկվելու պատճառը

«Այս պահին ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում՝ այն առումով, որ  ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է և ժողվուրդը իր քվերակությամբ տեր է կանգնում դրան։ Տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմն ամբաղջական և լուրջ կազմով ներակյացված է ՔՊ ցուցակի մեջ»,-Աժ ճեպազրչույցների ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու  իր անունը չկա ՔՊ նախընտրական նոր ցուցակում։

 Նա նշե, որ ինքը տեսնում է, որ առավելագույնս արդյունավետ կլինի Հայաստանում բիզնեսի զարգացման, տեխնոլոգիական ոլորտի կայացման ու զարգացման մեջ։

«Տեսնում եմ, որ Հայստանում արժեք ստեղծող հատվածներում շատ ավելի անելիք ունեմ, իմ կուտակած փորձով, գիտելիքներով և ուզում եմ ասել, որ կարող եմ այդտեղ իմ պետությանը և ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել»-հայտարարեց Արշակյանը և հավելեց.

«Ես չեմ ընդգրկվել ՔՊ ցուցակում տեսադաշտում ունենալով այն, որ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում բիզնեսի, տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերուքյան ինչպես նաև Հայաստանի մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից»։

Նա պարզաբանեց, որ ընտրել է գործարարությամբ զբաղվելը, քանի որ կրկին պատգամավոր ընտրվելու դեպում շահերի բախում կլինի։

Արշակյանը անհիմն որակեց որակեց տեղեկությունը, որ ՔՊ-ում իրեն չեն ներել սեփական կարծիք ունենալն, ինչպես Հովիկ Աղազարյանի դեպքում է եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder