Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 631-ի
Հասարակություն
09:58 02/12/2025
Հայաստան

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 631-ի

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 631-ի, իսկ 472 մարդու որոնումները շարունակվում են: Ինդոնեզիայի իշխանությունների տվյալներով՝ մեկ միլիոն մարդ տեղահանվել է իրենց տներից:

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղներ և սողանքներ են տեղի ունեցել: Իշխանությունները նախկինում հայտնել էին աղետի հետևանքով 604 մահվան մասին:

«Աղետի հետևանքների ամփոփում. 631 զոհ, 472 անհետ կորած, 2600 վիրավոր»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդել է Ինդոնեզիայի Ազգային աղետների կառավարման գործակալությունը (BNPB):

Նշվում է, որ «3500 շենք լուրջ վնաս է կրել, իսկ մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 631-ի