Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպասվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլում հույս ունեն, որ ԱՄՆ-ն էլ մանրամասներ չի հրապարակի մոսկովյան բանակցություններից
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց կարող է տեղի ունենալ ցանցակացած պահի։ Այնօպերատիվ կերպով կազմակերպելու հնարավորություն կա։ Այս մասին լրագրողների հետ ընթացող ճեպազրուցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը մոսովյան բանակցություններից շատ մանրամասներ չի հրապարակի։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների գլխավոր բանակցողների միջև հինգ ժամ տևած բանակցությունները չեն հանգեցրել Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, երեքշաբթի օրը Կրեմլում բարձր մակարդակի բանակցությունների են մասնակցել Պուտինի հետ՝ ինտենսիվ դիվանագիտության շաբաթը։
«Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցությունները «շատ օգտակար, կառուցողական և խիստ էական» էին, սակայն «փոխզիջումային տարբերակ չի գտնվել», - CNN-ի փոխանցմամբ, հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության խորհրդական և Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
«Ամերիկյան առաջարկներից մի քանիսը թվում են ավելի կամ պակաս ընդունելի, չնայած դրանք պետք է քննարկվեն», - ասել է Ուշակովը՝ հավելելով, որ ախատանքը կշարունակվի։