Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համարենք՝ եկել եմ մեկ անգամ ևս ծանոթանալու քպ-ականների ապագա կեցավայրի պայմաններին․ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի ուղերձը
Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը փաստաբանի միջոցով ձայնային հաղորդագրություն է ուղարկել, որում ասվում է․
«Այս 3 տարիների ընթացքում գործող տկարամիտ իշխանությունները փորձել են անել հնարավոր ամեն բան՝ «Իմնեմնիմի»-ն փակելու և մեզ ապօրինաբար իզոլացնելու համար։ Ամեն անգամ, սակայն, մենք վերադարձել ենք է՛լ ավելի ուժեղ և ավելի վճռական, այդ թվում, իհարկե, ձեր ցուցաբերած հսկայական աջակցության շնորհիվ։ Այս անգամ էլ բացառություն չի։ Նրա ԱԱԾ-ի հերթական «մասկի շոուն», այդ հակատեռորիստական գործողություն հիշեցնող բեմադրությունը ինձ մոտ մի կողմից առաջացնում է ժպիտ, մյուս կողմից՝ ափսոսանք, որ մի քաղաքական իմպոտենտ այս իշխանություններն ԱԱԾ-ն օգտագործում են, օրինակ, մեր տանը ֆլեշկաներ փնտրելու կամ տաղավարի շտատիվներն ու լուսային սարքերն առգրավելու նպատակով։ Զավեշտ է նաև, որ գտնվում են դատավորներ, որոնք տալիս են խուզարկման և ձերբակալության նման ակնհայտ ապօրինի թույլատրություններ՝ երկիրը վերածելով կրկեսի»։
Սաղաթելյանն իր խոսքում հիշեցրել է, որ իրենց նախորդ կալանավորման հետ կապված կապված մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ճանաչել են այդ ամենը քաղաքական հետապնդում։
«Ուստի, հիմա էլ կարելի է պնդել, որ գերագույն գլխավոր ծաղրածուն նման ճղճիմ քայլերով հետզհետե սպառում է թե՛ սեփական ռեպրեսիվ ռեսուրսը, թե՛ այն լիմիտները, որոնք իրեն տվել է մեծահոգաբար Արևմուտքը։ Ընտանիքիս անդամներն ու փաստաբանս՝ Արսեն Բաբայանը, ինձ մշտապես փոխանցում են ձեր անհանգստությունները, մտահոգությունները՝ կապված իմ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ հայտնվելու հետ։ Սակայն ուզում եմ ձեզ փոխանցել՝ շնորհակալ եմ, իհարկե, և զգացված, բայց անհանգստանալու որևէ կարիք չկա։ Եկեք համարենք, որ եկել եմ մեկ անգամ ևս ծանոթանալու քպ-ականների ապագա կեցավայրի պայմանների հետ։ Սրանց մոտալուտ վախճանը, կարծում եմ, չունի այլընտրանք։ Պի՛նդ եղեք, սատարե՛ք, խնդրում եմ մեր ընդհանուր հարթակին»,- հավելել է Սաղաթելյանը։