Մենք ենք խնդրում. Փաշինյանը՝ պատարագների ժամանակ Կաթողիկոսը անունը չհնչեցնելու մասին
Քաղաքական
13:44 04/12/2025
Հայաստան

Մենք ենք խնդրում. Փաշինյանը՝ պատարագների ժամանակ Կաթողիկոսը անունը չհնչեցնելու մասին

«Ես գնում են այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ-ն գնում է հոգևորականների մոտ, նոր տեքստեր առաջարկում, որ հնչեցնեն այն պատարագներին, որոնց մասնակցում է։

Նա շարունակեց. «Երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնել: Մի դեպքում կարող է ծանոթ լինել, կարող է ԱԱԾ աշխատող լինել, կարող է բարեկամ լինել, կարող է իմ օգնականը լինել, կախված է՝ ով, ում է  ճանաչում և ինչ անձնական կապեր ունի»։

Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ-ն ու մյուս  ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։

«Այնպես չէ, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարագ գնալու առիթով են շփվում։ Բազմաիթվ հայտնի, ոչ այնքան առիթներ կան, որ շփվում են»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում, որին մասնակցումէ  Նիկոլ Փաշինյանը,  Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը զեղչվում է։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք ենք խնդրում. Փաշինյանը՝ պատարագների ժամանակ Կաթողիկոսը անունը չհնչեցնելու մասին