Այն, ինչ հիմա անում է իշխանությունը, դիմադրության վերջին օղակները կամ հանրությանը կոնսոլիդացնող բոլոր ուժերին չեզոքացնելն ու վարկաբեկելն է. Քաղաքագետ
Քաղաքական
12:05 05/12/2025
Հայաստան

Այն, ինչ հիմա անում է իշխանությունը, դիմադրության վերջին օղակները կամ հանրությանը կոնսոլիդացնող բոլոր ուժերին չեզոքացնելն ու վարկաբեկելն է. Քաղաքագետ

«Իշխանությունն ամեն կերպ փորձում է ապահովել իր հաղթանակը սպասվող խորհրդարանական ընտրություններում և այդ ճանապարհին ոչ մի բանի առջև կանգ չի առնելու»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ըստ քաղաքագետի, ինչ-որ հիմա անում է իշխանությունը, դիմադրության վերջին օղակները կամ հանրությանը կոնսոլիդացնող բոլոր ուժերին չեզոքացնելն է, վարկաբեկելն է,  որպեսզի մարդիկ ընդհանուր հիասթափվեն նման կենտրոններից։

«Այս պահին այս իշխանհությունն այլ խնդիր դեռ չի լուծում։ Դրա համար ստեր են հորինում, այդ ստերը չեն աշխատում, կալանքներ են իրականացնում, հետապնդումներ և այլն։ Ամեն ինչ անում են, որ բոլոր ինստիտուտները, որոնք ունեն ընդդիմադիր կեցվածք, բնականոն կյանքը խաթարված լինի։

Պարզ տեխնոլոգիաներ են, էժան գնով են անում։ Բրյուսելում ուղիղ պատվեր են ստացել, նաև գումարն են ստացել։ Ընդամենը 15 միլիոն դոլար է Եվրամիության  աջակցությունը։ Էժան աշխատող են գտել, սրանք էլ էժան որակի  աշխատանք են իրականացում, առանց իրավաբանության, որևէ լուրջ փաստական հիմքերի»- ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը։ 

Ըստ նրա, հանգուցալուծումը պետք է լինի իշխանությունների հեռացումը. «Չստացվելու պատճառները շատ են, հիմնական պատճառն ընդդիմության ոչ բավարար պատրաստվածությունն է, ոչ բավարար  ինքնազոհաբերության պատրաստվածությունն այդ պայքարում։ Դա հիմնական պատճառն է, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ շատ այլ պատճառներ էլ կան»։

Քաղաքագետը նշեց, որ իշխանության հեռացման գործիքները պարզ են. «Խանգարող  մի բան կա՝ ընդդիմության տարբեր թևեր փորձում են վերմակն իրենց ուղղությամբ քաշել, համընդհանուր պայքար չէ, սեփական շահերի համար պայքար է։ Սա ամենամեծ խնդիրն է, մեր հանրությանն անհրաժեշտ է  մեծ ու լուրջ կոնսոլիդացիա, իսկ հատվածական պայքարը  դատապարտված է անհաջողությամբ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այն, ինչ հիմա անում է իշխանությունը, դիմադրության վերջին օղակները կամ հանրությանը կոնսոլիդացնող բոլոր ուժերին չեզոքացնելն ու վարկաբեկելն է. Քաղաքագետ