Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը, որով ապօրինի քայլեր ու բռնաճնշումներ են սանձազերծվել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ. Ամենայն Հայոց կաթողիկոս
Իրավունք
11:48 05/12/2025
Հայաստան

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը, որով ապօրինի քայլեր ու բռնաճնշումներ են սանձազերծվել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ. Ամենայն Հայոց կաթողիկոս

«Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը, որով ապօրինի քայլեր ու բռնաճնշումներ են սանձազերծվել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ»,- Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում  հայտարարել է Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Անազատության մեջ են գտնվում երեք սրբազաններ, ազգային մեծ բարերար։ Այսօևր տեղեկացանք, որ ևս մեկ Սրբազան Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ձերբակալված է։ Սիրելիներ, մեր ժողովրդի միասնության շնորհիվ լիահույս ենք, կհաղթահարենք այս դժվարությունները, կչեզոքացվեն չարամիտ ոտնձգությունները։ Մեր հայրենիքն ու հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Դեռևս արտահոսում են ազգիս  զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման ու չընդհատվող մշակութային ցեղասպաննությունը կասեցնելու հարցերը»,- ասել է Վեհափառ Հայրապետը։

«Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է։ Եկեղեցին դուք եք, սիրելի՛ հավատավոր զավակներ՝ բարեպաշտ ձեր կյանքով ու աստվածահաճո ձեր գործերով»,- նշել է Վեհափառ Հայրապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը, որով ապօրինի քայլեր ու բռնաճնշումներ են սանձազերծվել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ. Ամենայն Հայոց կաթողիկոս