«Ժողովուրդ». Ինչ են քննարկել ՔԿ-ում. Սամվել Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել
Օրվա մամուլ
09:01 05/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ են քննարկել ՔԿ-ում. Սամվել Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ի՞նչ մեքենայի հարց է քննարկվել Քննչական կոմիտեում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ համակարգից տեղեկություններ են հասել կայացած հարցաքննությունից։ Մասնավորապես, թե Շահրամանյանին ինչ հարց է ուղղվել Բագրատ սրբազանի գործով։

Հարցերից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, թե ինչպես 2024 թվականի հունիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։

Ինչպես հայտնի է, ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Շահրամանյանին սպասարկող մեքենան, ինչից հետո Բագրատ սրբազանը իր մեքենան նվիրեց Սամվել Շահրամանյանին։

Թերևս սա էր կապը Բագրատ սրբազանի և Արցախի նախագահի միջև, դրա համար էլ վերջինիս հարցաքննել են «ահաբեկչության» գործով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչ են քննարկել ՔԿ-ում. Սամվել Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել