Հայաստանում արդեն ամբողջ թափով կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձկան» սմարթ մեթոդը. Մելիքյանը՝ Արշակ Սրբազանի գործի մասին
Իրավունք
14:01 06/12/2025
Հայաստան

Հայաստանում արդեն ամբողջ թափով կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձկան» սմարթ մեթոդը. Մելիքյանը՝ Արշակ Սրբազանի գործի մասին

«Հայաստանում քաղբանտարկյալների թիվը մեկով ավելացավ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան։ Արշակ Սրբազանի գործով հնարավոր չէ չտեսնել խայտառակ ապօրինություններ, խտրական վերաբերմունք և չհասկանալ, որ այստեղ մի բան այն չէ՝ սկսած ընթացակարգից, վերջացրած բուն մեղադրանքից»,- ուղիղ եթերում ասաց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։  

Նա նշեց, որ  բոլորովին այլ գործով որպես տուժող մարդուն կանչում են  իբր հարցաքննության, ձևական հարցաքննություն իրականացնում, մարդը դուրս է գալիս, դրսում սպասում են նրան բոլորովին այլ մարդիկ, որոնք նրան ձերբակալում են. «Օպերացիա է եղել, մյուս գործը «պրիմանկա» են օգտագործել, որպեսզի մարդուն բռնեն, դա լիազորությունների չարաշահում է»։ 

Ռ.Մելիքյանը նշեց, որ Հայաստանում արդեն ամբողջ թափով կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձկան» սմարթ մեթոդը. «Մարդուն արատավորելու, բարի համբավն արատավորելու համար կեղծ պատմություն ես հորինում, մարդը սկսում է պայքարել, հերքել, բայց մարդու անունը հանրության գիտակցության մեջ ինչ-որ առումով ասոցացվում է կեղտոտ երևույթի հետ, այսինքն՝ «կեղտոտ ձկան հոտը» մարդուց դժվար է լինում մաքրելը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder