Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուրեն Սարգսյան. Թրամփի ներկայացրած ռազմավարության մեջ կան նոր և հետաքրիր ձևակերպումներ
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված ազգային անվտանգության նոր ռազմավարությունն էապես տարբերվում է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից ներկայացված փաստաթղթից։ Դրանում կան նոր և հետաքրիր ձևակերպումներ»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, հայ-ամերիկյան հարաբերություններին քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ տարբեր են առաջնահերթությունները ուրիշ են, Չինաստանի, Ռուսաստանի վերաբերյալ մոտեցումները տարբեր են։
Նրա գնահատմամբ, այն շատ խորքային փաստաթուղթ է, որը դեռևս շատ է վերլուծվելու, քննարկվելու։
«Իհարկե, Չինաստանի հետ մրցակցությունն ընդգծված է, բայց նաև Ռուսաստանի հետ փոխգործակցությունն է կարևորվում։ Նշվում է, որ Եվրոպան պետք է սկսկի փոփոխություններ իրականացնել։ Գլոբալ առումով “America First” կոնցեպտն է, որի շուրջ ամբողջությամբ կառուցվել է ազգային անվտանգության ռազմավարությունը։ Բնական է, որ Թրամփի՝ խաղաղության վերաբերյալ մոտեցումներն են ուրվագծված, այստեղ ևս շեշտվում է, որ հետևողական աշխատանք է տարվելու կոնֆլիկտների լուծման միջոցով խաղաղության հաստատման շուրջ»,-ասաց Ս. Սարգսյանը։
Օրեր առաջ հրապարակված փաստաթղթում Հայաստանի, տարածաշրջանի մասին որևէ բան չկա, միայն մեկ հատվածում նշվում է, որ Թրամփը լուծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը։
«Միայն այս պարբերության մեջ է ֆիքսվում Հայաստանն ու մեր տարածաշրջանը, այլ հատվածներում մեր մասով ձևակերպված չկան։ Սա չի նշանակում, որ այս տարածաշրջանը դուրս է մղվում ԱՄՆ հետաքրքրությունների շրջանակից։ Ուղղակի կան այլ կարևոր առաջնահերթություններ, քան Հարավային Կովկասը։ Սա, կրկնում եմ, որ շատ գլոբալ փաստաթուղթ է»,-ասաց նա։