Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա հերթական hարձակnւմն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում. Շարմազանովը՝ Հակոբյանի վրա hարձակմшն մասին
«Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պետք է բոլոր ռեսուրսները դներ բացահայտելու ընդդիմադիր գործչի վրա հարձակվողների ինքնությունն ու խիստ իրավական պատժի ենթարկեր նրանց։ Միհրան Հակոբյանի պարագայում իշխանություններից նման բան սպասելն անշնորհակալ գործ է», -գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա շարունակել է. «Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ, ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ։
Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում։
Սա դատապարտելի ու զզվելի ակտ է։
Կրկնակի դատապարտելի է դեպի Եվրոպա ձգտող «քաղքական» շրջանակների ու «իրավապաշտպանների» քար լռությունը»։
Հիշեցնենք՝ քիչ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանն էր հայտնել, որ այսօր «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նրա փոխանցմամբ, հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրան Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։