22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է պարեկային ավտոմեքենային. պարեկը տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն
11:22 08/12/2025
Հայաստան

22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է պարեկային ավտոմեքենային. պարեկը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Հակոբ Թ.-ն իր վարած «Porsche» մակնիշի ավտոմեքենայով Բրազիլիայի հրապարակում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված,  ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենային: 
 
«Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տվյալ պահին այդ վայրում ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 
 
Վիրավորը պարեկն է, իսկ «Porsche»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, նրա ավտոմեքենայի անվադողերն էլ կիսամաշ էին: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է պարեկային ավտոմեքենային. պարեկը տեղափոխվել է հիվանդանոց