Նարեկ Գալստյան. Կարծում եմ՝ այս ամենը կապված է Մ. Հակոբյանի քաղաքական, հրապարակախոսական գործունեության հետ
Քաղաքական
17:25 08/12/2025
Հայաստան

Նարեկ Գալստյան. Կարծում եմ՝ այս ամենը կապված է Մ. Հակոբյանի քաղաքական, հրապարակախոսական գործունեության հետ

«Ունի միջին ծանրության վնասվածքներ, կոտրվածք։ Մնացած վնասվածքների մասին բժիշկներն ավելի մանրամասն կասեն։ Կարծում եմ՝ կհոսպիտալացվի, առնվազն այսօր կմնա հիվանդանոցում»,-լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի առողջական վիճակի մասին մանրամասներ հայտնեց քաղաքագետ, 24news-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը։

Նա ընդգծեց, Միհրանը պինդ տղա է, թե ֆիզիկապես, թե հոգեպես նման երևույնթերն իր վրա չեն ունենա այն ազդեցությունը, ինչ ցանկացել են այս ամենը կազմակերպողները։

«Ես կարծում եմ, որ ինքը մեր ժամանակակից լավագույն հրապարակախոսներից մեկն է, համեմելով այսօրվա մեր իրավիճակը պատմական հղումներով, գնահատականներով, կարողանում է շատ համպարփակ պատկեր ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող սարսափելի իրադարձություններին։ Ես կարծում եմ՝ այս ամենը կապված է ուղիղ նրա քաղաքական, հասարակական, հրապարակախոսական գործունեության հետ»,-ասաց Ն. Գալստյանը։

 Քաղաքագետն ասաց՝ հույս չունի, որ դեպքը կբացահայտվի, հաշվի առնելով նմանատիպ դեպքերի չբացահայտված մնալու պրակտիկան։ Գալստյանը հիշեցրեց, որ 2021-ին նույն Մ. Հակոբյանի տան դիմաց կայանված մեքենայի վրա մարտական նռնակ էին նետել, և երջանիկ պատահականությամբ էր, որ այդս պահին նրա ընտանիքի անդամներից կամ հարևաններից որևէ մեկը դրսում չի եղել։

«Մեքենան ամբողջությամբ վնասվել էր։ Նրանք ընտանիքով պատրաստվում են 1-2 րոպից տանից դուրս գալ։ Երջանիկ նախախնամության արդյունքում է, որ նրանք անվնաս էին մնացել։ Անցել է գրեթե 5 տարի, և այդ դեպքը չի բացահայտվել։ Առանձնապես մեծ հույս չունեմ, որ սա կբացահայտվի»,-ասաց Ն. Գալստյանը։

Նա վստահություն հայտնեց, որ նախորդող օրերին ինչ-որ անձինք հետևել են Մ. Հակոբյանին։ Նա այդ պահին եղել է «Դալմա Մոլ»-ի հարևանությամբ գործող կլինիկաներից մեկի մոտ, որտեղից իր հարազատների մեկի հետ կապված բժշկական թղթեր պետք է վերցներ։

«Տրամաբանությունը հուշում է, որ նրան հետևել են, նա չի եղել իր գրասենյակի մոտ, սիրելի սրճարանում, եղել է մի վայրում, որտեղ կարող էր լինել իր կյանքում 1 կամ 2 անգամ։ Ինչքանով հասցրեցի խոսել Միհրանի հետ, եղել են դիմակներով, դեմքերը փակած, փորձել են գետին գցել, բայց քանի որ նա ֆիզիկապես պատրաստված տղամարդ է, չի ստացվել իրենց մոտ»,-ասաց Ն. Գալստյանը՝ նշելով, որ շատ մանրամասների չի տիրապետում։

Տեսել է, որ  Հակոբյանին այցելել են ոստիկաններ, քննիչներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Գալստյան. Կարծում եմ՝ այս ամենը կապված է Մ. Հակոբյանի քաղաքական, հրապարակախոսական գործունեության հետ