Դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից. Պաշտպան
Իրավունք
12:33 09/12/2025
Հայաստան

Դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից. Պաշտպան

Բագրատ Սրբազանի և «17 արդարների» գործով դատական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։ 

«Նկատի ունենալով, որ եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվում է, այսօր դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից և խնդրել հետաձգել դատական նիստը:

Մյուս դատական նիստը լինելու է հինգշաբթի` ժամը 14:00»,- գրել է Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ 

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին փաստաբանը միջնորդել էր, որպեսզի փոխվի Սրբազանի խափանման միջոցը, քանի որ նա պետք էր մասնակցել Եպիսկոպոսաց ժողովին։Դատավոր Ֆարոխոյանը միջնորդության  քննությունը հետաձգել էր, այն պետք է կայանար այսօր։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից. Պաշտպան