Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» հաղթեց «Լեգիայի»-ն
Սպորտ
09:14 12/12/2025
Հայաստան

Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» հաղթեց «Լեգիայի»-ն

Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել լեհական «Լեգիայի» նկատմամբ։

 3-րդ րոպեին հյուրերն օգտվեցին «Նոայի» ֆուտբոլիստների թույլ տված սխալից, և Միլետա Ռայովիչը առաջ մղեց լեհական ակումբին։

Բաց թողած գոլից հետո «Նոային» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը երկրորդ խաղակեսում։ 57-րդ րոպեին Մաթեուս Այաշը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 84-րդ րոպեին Նարդին Մուլահուսեյնովիչը խփեց հաղթական գնդակը։

«Լեգիայի» կազմում խաղին մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման մտավ 81-րդ րոպեին։

 «Նոան» վերջին տուրում կմրցի Կիևի «Դինամոյի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder