Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չախալյան. Ինձ պատանդ վերցրած ռեժիմի կողմից եղել են սադրանքներ, սակայն դրանք աննախադեպ բնույթ են ձեռք բերել դեկտեմբերի 4-ից հետո
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանը փաստաբանի միջոցով տեղեկացնում է.
«Իմ կալանքի ընթացքում ինձ պատանդ վերցրած ռեժիմի կողմից մշտապես եղել են բազմատեսակ սադրանքներ, սակայն դրանք աննախադեպ բնույթ են ձեռք բերել ս.թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած դատական նիստից հետո:
Մասնավորապես՝ այս 5 ամիսներին հնարավորինս պաշտպանել եմ սառնասրտությունս եւ ողջամտորեն կարողացել եմ խուսափել սադրանքների արդյունքում վրա հասնող հնարավոր հետեւանքներից:
Միեւնույն ժամանակ, գիտակցում եմ, որ եթե ռեժիմը որոշել է նոր գործեր կարել եւ կալանքի մեջ կրկին կալանավորել, ապա դա վերջինիս համար ամբողջապես իրագործելի է:
Գիտակցելով վերոնշյալը եւ չխորանալով մանրամասների մեջ՝ հրապարակային հայտարարում եմ՝
Հնարավոր նոր քրեական գործի դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա:
Հարգանքներով՝ Վահագն Չախալյան
«Նուբարաշեն» ՔԿՀ 12.12.2025»։