Շախմատիստներ Արամ Հակոբյանը և Մարիամ Մկրտչյանը դարձան «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի հաղթողներ
Սպորտ
22:40 12/12/2025
Հայաստան

Շախմատիստներ Արամ Հակոբյանը և Մարիամ Մկրտչյանը դարձան «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի հաղթողներ

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են.

«Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձան Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ:
Տղամարդկանց մրցաշարում Արամը 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:
Կանանց մրցաշարում Մարիամը նույնպես վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։ Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր հաղթանակներ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շախմատիստներ Արամ Հակոբյանը և Մարիամ Մկրտչյանը դարձան «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի հաղթողներ