Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զանգակատան դպրոցի բակից կհեռացվի Լևոն Թոքմաջյանի ստեղծած Պարույր Սևակի քանդակը
Ամփոփվել են Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։
«Հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»,- նշված է Պարույր Սևակի տուն-թանգարանից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում տեղադրվել է Հ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը։ Արդեն տեղադրումից հետո հնչեցին քննադատություններ կապված քանդակի հետ։
Լևոն Թոքմաջյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ քանդակը ստեղծելու պատվեր չի ունեցել, իր նվիրատվությունն է Զանգակատան միջնակարգ դպրոցին։
«Ես համարում եմ Սևակի կերպարի բացահայտում, հայտնագործություն ինձ համար։ Ինձ համար այս գործը լավագույնն է։ Եթե իր թոռն ընդունեց, համարում է՝ իր պապու նոր կերպար, մնացածներն ով, ինչ ուզում է, թող ասի։
Սա իմ հատուկ մտածողության արդյունքն է։ Այս հասակիս ստեղծեցի փայլուն գործ։ Համարում եմ իմ լավագույն գործը։ Նրանք ուզում եմ, որպեսզի լուսանկարչություն լինի, ես լուսանկարչություն չեմ անում, իմ կերպարն եմ ստեղծում: Սա այն Պարույր Սևակը չէ, որին մենք ճանաչում էինք լուսանկարներից, նոր Պարույր Սևակ է, որը կոչվում է «Անլռելի զանգակատուն»։ Այդ տեսանկյունից պետք է մոտենալ։
Այստեղ կոնցեպտուալ մտածողության հարց է»,- ասել էր Լևոն Թոքմաջյանը։
Իսկ Պարույր Սևակի տուն-թանգարանը հարցում էր կազմակերպել՝ կո՞ղմ են քանդակի հեռացմանը։