Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդյոք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ՞. Շարմազանով
«ԵՄ պաշտոնյաները փաստացի ընդունում են Փաշինյանի իշխանության խնդրանքով ՀՀ ներքին գործերին միջամտելու մտադրությունը։ Հիմա սա կոչվում է «ինքնիշխան» քաղաքականություն»,- նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա շարունակել է. «Պատկերացնու՞մ եք, եթե ՀՀ ընդդիմությունը արտաքին որևէ բևեռից քարոզչական օժանդակություն խնդրեր։ Ի՞նչ կասեին նիկոլիստները…էլ՝ «շպիոն», էլ ՝ «կոշիկներ լիզող», էլ՝ «ստրուկ», էլ՝ «5-րդ շարասյուն»…
Արդյո՞ք հիմա Փաշինյանի ռեժիմի ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ՞։
Դատեք ինքներդ։
Հետո էլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ իշխանությանն էիք պիտակավորում, այ օտարի օրակարգ սպասարկողներ։
Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխան լինելու ու պետական շահը սպասարկելու գոնե 1 տոկոսն ունենայիք»։