Կայա Կալլասի հայտարարությունն անկեղծ խոստովանություն է. Լավրով
Քաղաքական
17:26 18/12/2025
Տարածաշրջան

Կայա Կալլասի հայտարարությունն անկեղծ խոստովանություն է. Լավրով

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարություններն այն մասին, որ ԵՄ-ն կօգնի Հայաստանին, «ինչպես դա արեց Մոլդովայում», հավասարազոր են անկեղծ խոստովանության։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Օրեր առաջ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հրապարակավ խոստացավ, որ Եվրամիությունը «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես մենք արեցինք Մոլդովայում»։ Անկեղծ խոստովանություն», - մեկնաբանել է  Սերգեյ Լավրովը «Եդինայա Ռոսիա»-ի միջազգային համագործակցության գլխավոր խորհրդի կոմիտեի նիստում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կայա Կալլասի հայտարարությունն անկեղծ խոստովանություն է. Լավրով