Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել ինչ-որ թաքստոցում, բունկերում կամ անտառում. Շահրամանյանը՝ իր մասին ադրբեջանցիների տարածած լուրերի մասին
Քաղաքական
13:16 18/12/2025
Հայաստան

Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել ինչ-որ թաքստոցում, բունկերում կամ անտառում. Շահրամանյանը՝ իր մասին ադրբեջանցիների տարածած լուրերի մասին

«Այո, Կամո Վարդանյանը նույնպես կար այն ցուցակում, որ ադրբեջանական կողմը մեզ ներկաացրել էր որպես պահանջ ճանապարհը բացելու ու բնակչության դուրսբերման գործընթացը կազմակերպելու համար»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հիշեցնենք, որ Կամո Վարդանյանը 2021 թվականի սեպտեմբերի 11-ին նշանակվել էր ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար։

Ս. Շահրամանյանն ասաց՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ն ներկայացուցիչները տեղյակ ն եղել Ադրբեջանի նման որոշման մասին, մնացել են Արցախում, որպեսզի բնակչությունը կարողանա դուրս բերվել։

Անդրադառնալով ադրբեանական ԶԼՄ-ներում ու հայաստանյան մի քանի լրատվամիջոցներում տարածվեծ այն տեղեկություններին, թե նախկին պաշտոնյաների կորդինատներն ադրբեջանական կողմին հանձնել  է ինքը, Ս. Շահրամանյանը սուտ ու հորինվածք որակեց դրանք։

«Դրանք հորինված թեզեր են՝ հայ հանրությանը մոլորեցնելու համար։ Քանի որ երեկ Ռուբեն Վարդանյանի մասին էլ նման հրապարակում եղավ, ուզում եմ, նշել, որ ոչ մեկ թաքնված չէր։ Ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր, ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել ինչ-որ թաքստոցում, բունկերում, անտառում, այլընտրանքային ճանապարհներով դուրս գալու ժամանակահատվածում։ Ինչպես բոլորը, նա փորձել է տեղափոխվել դեպի Հայաստան, այդ ընթացքում եղած միակ ճանապարհով՝ լաչինի միջանցքով՝ շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր՝ հենց Ստեփանակերտից դուրս գալուց, Շուշիի մատույցներում, Հակարի կամրջի մոտ, հսկիչ անձնագրային կետերում բոլոր անցնող անձինք ստուգման են ենթարկվել։ Իմ կարծիքով, շատ լավ իմանալով, որ ձերբակալման համար ադրբեջանական կողմից կա նման որոշում։ Ինքը չի թաքնվել, մեքենայով դուրս է եկել ու գերեվարվել է Հակարի կամրջի մոտ։ Անտրամաբանական է նշել, որ ինչ-որ մեկը պետք է կորդինատաներ տրամադրեր»,-մանրամասնեց նա։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Ադրբեջանում հայտարարված համաներումը տարածվի նաև հայ պատանդների, գերիների վրա, Շահրամյանն ասաց՝ տեղեկություններ չունի, հստակ որևէ բան ասել չի կարող։

«Իմ կարծիքով, այդ գործընթացը պետք է դիտվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պրոցեսում։ Տրամաբանական է, որ Ադրբեջանում չեն կարող դատվել հայազգի մարդիկ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իսկ մենք խոսենք  խաղաղության մասին։ Իմ կարծիքով, այդ մարդիկ պետք է անպայման ազատ արձակվեն։ Իրենց ազատ արձակելուց հետո շատ հարցերի պատասխաններ կստանանք հենց իրենց կողմից»,-ասաց Շահրամանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել ինչ-որ թաքստոցում, բունկերում կամ անտառում. Շահրամանյանը՝ իր մասին ադրբեջանցիների տարածած լուրերի մասին