Քրիստոսի Եկեղեցին, որը նաև Ազգային ինքնության պահապանն է, հալածվում է սեփական իշխանությունների կողմից. Արա Զոհրաբյան
Հասարակություն
22:27 18/12/2025
Հայաստան

Քրիստոսի Եկեղեցին, որը նաև Ազգային ինքնության պահապանն է, հալածվում է սեփական իշխանությունների կողմից. Արա Զոհրաբյան

Փաստաբանական դպրոցի ռեկտոր Արա Զոհրաբյանը գրում է.

«Ծանր օրեր ենք ապրում: Քրիստոսի Եկեղեցին, որը նաև Ազգային ինքնության պահապանն է, հալածվում է սեփական իշխանությունների կողմից:

Այս հալածանքի օրերին հատկապես գնահատելի է հավատացյալների և հոգևորականների հավատարմությունը և խիզախությունը:

Եկեղեցուն զորակցելու և ժամերգությանը մասնակցելու համար այսօր Մայր Աթոռ եկած քրիստոնյաները ցույց տվեցին նաև իրենց մերժողական վերաբերմունքը սեփական Եկեղեցուն և Կաթողիկոսին դավաճանած հոգևորականներին:

Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստի ընդմիջմանը Վեհափառ Հայրապետը ստիպված էր հոգևորականներին ճանապարհել տուն, քանի որ չէին գնում վեհարանից:

Այս վիճակից Եկեղեցին դուրս է գալու ավելի ուժեղ և մաքրված»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder