Ոստիկաններ, հոգևորականներ, քաղաքացիներ՝ Մայր Աթոռի տարածքում
Հասարակություն
15:17 18/12/2025
Հայաստան

Ոստիկաններ, հոգևորականներ, քաղաքացիներ՝ Մայր Աթոռի տարածքում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս պահին ոստիկանական մեծաքանակ ուժեր են հավաքված։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարել էին. «Դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։ 

Դրանից հետ բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ հայտարարել էին այսօր ժամը 15։00-ից Մայր Աթոռ  գնալու մասին։ Եկեղեցու տարածքում են նաև մեծ թվով եկեղեցուն սատարող քաղաքացիներ։ 

Այժմ եկեղեցու բակում նաև հոգևորականներ են հավաքված, Վեհարանի տարածքում է նաև Ամենյան Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ 

Ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել՝ հորդորելով. «Զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»։ Մայր Աթոռն էլ զգաստության կոչ էր ուղղել վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոստիկաններ, հոգևորականներ, քաղաքացիներ՝ Մայր Աթոռի տարածքում