Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանությունները դրսից փողերը ստանում են ու փորձում են Հայաստանը վերածել թուրքական վիլայեթի. Արթուր Վանեցյան
«Ես կոնկրետ Ռուսաստանի հետ կապված շատ հարցեր ունեմ՝ սկսած Հայաստանի անվտանգության ապահովումից, վերջացրած Արցախի հետ կապված հարցեր»,- 24news.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԵՄ կողմից Հայաստանի իշխանություններին հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու համար գումար հատկացնելու մասին հարցին։
Նա նշել է, որ իշխանություններն ընդդիմությանը մեղադրում են են ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ։
«Իսկ, օրինակ, որ իշխանությունները, օգտվելով օտարերկյա պետությունների հատուկ ծառայությունների հնարավորություններից, մեր երկիրը տանում են այն ճանապարհով, որը, ցավոք սրտի տանում է մեր երկրի կործանմանը, դա հիբրիդային հարձակո՞ւմ է, թե՞ ոչ։ Կարո՞ղ ենք որակել հիբրիդային հարձակում։ Իրենք Եվրամիությունից ստանում են 15 միլիոն գումար, ավելի շատ գումարներ՝ տարբեր տեղերից, իբր թե պայքարեն հիբրիդային հարձակումների դեմ։ Բայց սրանք այդ փողերը ստանում են ու փորձում են Հայաստանը վերածել թուրքական վիլայեթի՝ եկեղեցու դեմ հարձակումներ, ազգային արևժեքների ոտնահարում, պատմության փոփոխություններ»,- ասել է Ա. Վանեցյանը։
Նա նաև հակադարձեց իշխանության՝ ընդդիմության հասցեին ուղղված մեղադրանքներին, թե իբր ուզում են «Հայաստանը սարքեն գուբերնիա»։
«Ես նման ցանկություն չունեմ, ինձ համար Հայաստանի ինքնշխանությունն ու անկախությունը կարմիր գիծ է, որը չի կարող հատվել»,- ընդգծել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Ըստ նրա, պետք է անընդհատ խոսել ժողովրդի հետ ու ներկայացնել ճշմարտությունը, սխալ է համարում կեղծ լուրերին չարձագանքելը։
«Մի օր, երբ աշխատում էի Նիկոլ Փաշինյանի հետ, ասաց, ցավոք սրտի չեմ լսել իրեն, հիշիր՝ ինչ ասում են, կարևորը հերքի, նույնիսկ եթե տարածում չստանա հերքումը, մի տեղ կֆիքսվի, որ հերքվել է, երբ որ քեզ մի օր մեղադրեն, կասես՝ հերքել եմ, տեսեք՝ մամուլում կա»,- ասել է Արթուր Վանեցյանը։