Պետք է լինենք ուժեղ` միասնականությամբ, հաստատակամությամբ և ազգային նպատակների հանդեպ անկոտրում հավատով. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
20:32 21/12/2025
Հայաստան

Պետք է լինենք ուժեղ` միասնականությամբ, հաստատակամությամբ և ազգային նպատակների հանդեպ անկոտրում հավատով. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման միջոցով:

Ուստի այսօր մեր պարտքն է ոչ թե հիշել միայն, այլ ապրել այդ մտքով՝ պահպանել մեր կենսունակությունը, զարգացնել մեր մշակույթը, պետությունը, և ամեն օր ապացուցել, որ ազգը կենդանի է, քանի դեռ նրա մասին մտածողներ կան:

Եվ այս ամենի համար մենք պետք է լինենք ուժեղ` միասնականությամբ, հաստատակամությամբ և ազգային նպատակների հանդեպ անկոտրում հավատով, որովհետև միայն ուժեղ ազգը կարող է ապահովել իր գոյությունն ու ապագան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder