Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրդեհի ճիրաններում է հայտնվել գյուղացու կուտակած 400 հակ անասնակեր
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհ է գրանցվել Շինուհայր գյուղում;
«Դեկտեմբերի 21-ին, ժամը 10։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի վերջնամասում՝ ծածկի տակ, այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի թիվ 9-րդ փողոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 12:38-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը և մոտ 400 հակ կուտակած անասնակեր»։