Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հալեպում բախումներ են քրդերի և կառավարական զինուժի միջև, տեղի հայերին հորդորել են տներից դուրս չգալ
Հալեպում հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ կին և մեկ երեխա, հաղորդում են լրատվամիջոցները։
«Ալ Ջազիրա»-ն հաղորդում է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի ալ-Ջամիլիյա թաղամասում գտնվող բնակելի շենքը քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կողմից հրետակոծման ժամանակ զոհվել է մի կին և մեկ երեխա։
Ըստ հեռուստաալիքի՝ կինն ու երեխան զոհվել են տանը արկի հարվածից, իսկ մեկ այլ երեխա վիրավորվել է։
Միևնույն ժամանակ, սիրիական Syria TV հեռուստաալիքը հայտնել է, որ Հալեպում քրդական ուժերի կողմից բնակելի թաղամասի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի, վիրավորվել է ութ մարդ։ Հրշեջները դեռևս մարում են արկի հարվածից հետո տանը բռնկված հրդեհը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերի ծայրամասերում շարունակվում են զինված բախումները քրդական ուժերի և սիրիական զորքերի միջև։
Կան նաև հաղորդագրություններ, որ Գազիանթեփ-Հալեպ մայրուղին փակվել է Թուրքիա տանող քրդական ուժերի կողմից իրականացվող հրետակոծության պատճառով։
Սիրիահայերի «Գանձասար» պարբերականը կոչ է արել Հալեպի հայերին բախումների ժամանակ մնալ տանը։
«Խնդրում ենք Հալեպի մեր հայրենակիցներին ապահովության նկատառումներով բնակարաններից դուրս չգալ մինչև քաղաքում իրավիճակի կարգավորումը։ Բնակարաններում գտնվելիս պատսպարվել ներքին սենյակներում, չմոտենալ պատուհաններին կամ պատշգամբներին», ասված է հայտարարության մեջ։