Կարեն Ավանեսյանին Բաքվում դատապարտեցին 16 տարվա ազատազրկման
Քաղաքական
17:11 25/12/2025
Հայաստան

Կարեն Ավանեսյանին Բաքվում դատապարտեցին 16 տարվա ազատազրկման

Հայաթափված Ստեփանակերտում ադրբեջանցի իրավապահների կողմից ձերբակալված, ապա կալանավորված  Կարեն Ավանեսյանին այսօր Բաքվի դատարանը  դատապարտեց 16 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է ադրբեջանական ԶԼՄ-ներումը։ Օկուպացված Արցախում մնացած միայնակ տղամարդուն մեղադրում են ահաբեկչություն իրականացնելու համար։ Դատավճիռը հրապարակվել է Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի նիստում, որը նախագահել է դատավոր Նաթիգ Ալիևը։

Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանին ձերբակալել են այս տարվա սեպտեմբերին։ Իբր նա Ստեփանակերտում իր բնակության վայրից մեկնել է քաղաքի մոտ գտնվող անտառապատ տարածք, վերցրել այնտեղ թաքցված զենքերն ու զինամթերքը՝ Կալաշնիկով ինքնաձիգ և չորս արկղ զինամթերք, ինչպես նաև հինգ ձեռքի նռնակ: Երբ ոստիկանները մմոտեցել են, իբր Ավանեսյանը դիմադրել է՝ նետելով ձեռքի երեք նռնակ և կրակ բացելով ինքնաձիգից: Պատասխան կրակից վիրավորվելով՝ Ավանեսյանը ձերբակալվել է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder