Եթե ՀՀ-ում կա միավոր, ով պատերազմ է վարում սեփական ժողովրդի ներսում, ապա դա միայն փաշինյանական ռեժիմն է. Աբրահամյան
Քաղաքական
09:17 25/12/2025
Հայաստան

Եթե ՀՀ-ում կա միավոր, ով պատերազմ է վարում սեփական ժողովրդի ներսում, ապա դա միայն փաշինյանական ռեժիմն է. Աբրահամյան

«Իշխանությունը պետք է հստակ ասի, թե ովքե՞ր են Հայաստանում հիբրիդային պատերազմ վարում, ում և ինչ միջոցներով: Կասի՞, իհարկե ոչ: Որովհետև դա մտածածին եզրույթ է, որի նպատակն իշխանության կողմից բռնության, ապօրինության և զոռբայության արդարացումն է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, ավելին, եթե ՀՀ-ում կա միավոր, ով պատերազմ է վարում սեփական ժողովրդի ներսում, ապա դա միայն փաշինյանական ռեժիմն է: Այն էլ` ոչ թե հիբրիդային, այլ դասական պատերազմի կանոններով:

«Իշխանությունը, կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո, եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս` այնպիսի ներգործություն ապահովելու ՀՀ-ում, որը լրջորեն վտանգում է երկրի ներքին կայունությունն ու ինքնիշխանությունը»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե ՀՀ-ում կա միավոր, ով պատերազմ է վարում սեփական ժողովրդի ներսում, ապա դա միայն փաշինյանական ռեժիմն է. Աբրահամյան